ԿԻՆ: Հիվանդություններ
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
Բավական է փոքր-ինչ կրծքի ցավեր ունենալ, և կանանց մեծամասնությունը խուճապի է մատնվում՝ իսկ գուցե քաղցկե՞ղ է: Կրծքի քաղցկեղի մասին խոսակցություններն անգամ վախեցնում են կանանց: Սակայն իրականում վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն կանանցից, ում մոտ կրծքի քաղծկեղ է հայտնաբերվել, միայն 5 տոկոսն է կրծքի ցավեր ունեցել:
Այսպիսով ի՞նչ անել, եթե կրծքի ցավերը սկսում են անհանգստացնել: Նախ պետք է թողնել ծխելը: Հատկապես երիտասարդ տարիքում ծխելը կարող է կրծքի ցավերի պատճառ դառնալ:
Պատճառները
Կրծքի ցավերի պատճառ կարող են հանդիսանալ կիստաները, ինֆեկցիոն հիվանդությունները, դաշտանը: Սթրեսը նույնպես կարող է հանգեցնել կրծքի ցավերի առաջացմանը, պետք է հնարավորինս հաճախ լսել հանգիստ երաժշտություն, լիցքաթափվել, մեդիտացիայով զբաղվել:
Ինչն է օգնում մեղմել ցավը
Կրծքի ցավեր ոնենալիս պետք է նվազեցնել կոֆեինի, շոկոլադի և կոկա-կոլայի օգտագործումը: Այդ ցուցակում են նաև ճարպերը, չիպսերը, չիզբուրգերները և խոզի միսը, որոնք խորհուրդ չի տրվում շատ ուտել, հատկապես' դաշտանից առաջ: Այդուհանդերձ, բոլորովին բացառել ճարպերի ընդունումը պետք չէ, դրանք օգնում են յուրացնել E վիտամին, ինչը շատ կարևոր է, քանի որ հենց այն է օգնում թեթևացնել կրծքի ցավերը: E վիտամինը պետք է օրեկան 400 մգ, վիտամին B6-ը` (նույն պատճառով) 100 մգ: Պետք է հնարավորինս քիչ աղ օգտագործել:
Ցավը մեղմելու այլ միջոցներ
Կրծքի ցավերին օգնում է պրիմուլայի յուղը: Սակայն այն չի կարելի օգտագործել, եթե դուք պատրաստվում եք առաջիկա 2 շաբաթվա ընթացքում հղիանալ, իսկ հղիներին առավել ևս չի թույլատրվում, այն կարող է հանգեցնել վիժման:
Ցավը օգնում է մեղմել նաև դեղատներում վաճառվող իբուպրոֆենի հակաբորբոքային դեղորայքը: Բայց պետք չէ չարաշահել, դրանց մի մասը պարունակում է կոֆեին:
Կրծքի ցավերը մեղմելուն օգնում են հակաբեղմնավորման հորմոնալ հաբերը, բայց դրանք նույնպես չի կարելի չափից շատ ընդունել, ոմանք այդ հաբերը երկարատև օգտագործելուց հետո չեն կարողանում 2-3 տարի հղիանալ:
Կրծքի մերսում` ձեռքի ափերը լայն բացված դնել կրծքերին, կատարել շրջանաձև շարժումներ` սեղմելով և թուլացնելով մատները:
Երբ կուրծքը ցավում է, բժիշկները խորհուրդ են տալիս քնել կրծկալով: Հատկապես խորհուրդ են տրվում վազքի համար նախատեսված ամուր կրծկալները:
Մեդ-Պրակտիկ
07.09.2014
Հարգելի Հասմիկ, խնդրում ենք խնդիրը ներկայացնել ավելի մանրամասն:
Հասմիկ
30.08.2014
Մեդ-Պրակտիկ
25.07.2014
Հարգելի Ina, որպեսզի հստակեցվի և ախտորոշվի Ձեր խնդիրը, ճիշտ կլինի անցնեք մամոգրաֆիկ հետազոտություն:
Ina
23.07.2014
Մեդ-Պրակտիկ
22.07.2014
Հարգելի ԱՆՈՒՇ, սարսափելի ոչինչ չկա, կիստաներն ու ֆիբրոադենոման հետևանք են օրգանիզմում հորմոնալ հավասարակշռության շեղումների: Ձեզ սպասվում է բժշկի կոնսուլտացիա և բուժական կուրսի ընդունում:
ԱՆՈՒՇ
18.07.2014
Մեդ-Պրակտիկ
12.04.2014
Հարգելի Anahit, բարև Ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք:
Armine
13.03.2014
Մեդ-Պրակտիկ
09.12.2013
Հարգելի Սիրանուշ, բարև Ձեզ, նախապես ասենք, որ կիստաները կարելի է բուժել և նա հետագայում կարող է ընդհանրապես վտանգ չներկայացնել: Ասպիրացիայի որոշումը կարող է լինել արդարացված, եթե միաժամանակ նշանակվի համապատասխան բուժում, որն այս պարագայում անհրաժեշտություն է:
Սիրանուշ
06.12.2013
Մեդ-Պրակտիկ
22.08.2013
Հարգելի Լիա, բարև Ձեզ, եթե կրծքի ցավերը պարբերական բնույթ են կրում, դա կարող է լինել հորմոնալ բնույթի, որը հատկապես ակտիվանում է նախադաշտանային և դաշտանի առաջին օրերի ըթացքում։ Չի բացառվում մկանային ցավերը, որոնք հիմնականում մրսածական բնույթ ունեն և հնարավոր է շփոթել կրծքագեղձի ցավերի հետ։ Եթե անցել եք համապատասխան խորհրդատվություն (ուռուցքաբան, մամոլոգ) և առանձանակի անհանգստություն չեն ցուցաբերել մասնագետները, փորձեք դիմել գինեկոլոգ-էնդոկրինոլոգի խորհրդատվության։ Բոլոր դեպքերում պետք է մինչև վերջ պարզել պատճառը` որևէ խնդիր բարձիթող չանելու և ժամանակաին միջոցներ ձեռք առնել, այնուհետև հաճախակի հետազոտվել։
LIA
18.08.2013
Մեդ-Պրակտիկ
17.08.2013
Հարգելի Եվգենիա, բարև Ձեզ, կներեք ուշացած պատասխանի համար, մեզ մոտ արձակուրդային օրեր էին։
Սովորաբար, ինչպես նշված է հոդվածում, կրծքի քաղցկեղի դեպքում ցավը անպայման ախտանիշ չէ և ընդհանրապես, մինչև նրա ի հայտ գալը կարող է որևէ ախտանիշ չլինել բացի այն, որ հնարավոր է դառնում արդեն շոշափել, և դա անգամ ուշացած է համարվում։ Ուստի պետք չէ կենտրոնանալ առանձին ախտանիշների վրա և օրգանիզմին սթրեսի հասցնել, մանավանդ, որ նման սթրեսները կարող են վնասել օրգանիզմին և նույնիսկ հրահրել հիվանդություններ։
Ցավերը կապված դաշտանային ցիկլի հետ սովորաբար պարբերական բնույթ են կրում և յուրաքանչյուր կին արդեն որոշակի կանխագուշակում է ու տարբերում նման ցավի բնույթը։
Մտավախությունները փարատելու և ընդհանրապես յուրաքանչյուր կնոջ համար խելամիտ է տարին մեկ անգամ հետազոտվել, որի դեպքում և′ պաշպանված կլինի և′ կազատվի կասկածներից, որոնք այնքանով անհիմն չեն, որքանով կանանց մոտ ուռուցքների 32%-ը բաժին է ընկնում կրծքագեղձին։
Evgenia
13.08.2013
Մեդ-Պրակտիկ
05.07.2013
Հարգելի Նունե, բարև Ձեզ, ներողություն ենք խնդրում ուշացումով պատասխանելու համար։ Լինում են, իրոք, փոքրիկ կիստաներ, որոնք վտանգ չեն ներկայացնում, սակայն հսկողության կարիք ունենում են։ Եթե անցած հետազոտության արդյունքում բժիշկը նման եզրահանգման է եկել, ուրեմն պետք չէ շտապել։ Սակայն Ձեր մտահոգությունից պարզ է, որ հոգեպես կառչած եք այդ մտքից և նա Ձեզ հանգիստ չի տալիս, ու չի բացառվում, որ նկարագրած գանգատների պատճառը փսիխոգեն է։ Ազատեք Ձեզ այդ մտքերից, ապրեք հանգիստ, մի տրամադրեք Ձեզ, որ Դուք հիվանդ եք, այլապես դա միայն կվնասի Ձեզ։ Պարզապես տարին մեկ անգամ հետազոտվեք։ Բարին Ձեզ հետ։
Նունե
01.07.2013
Մեդ-Պրակտիկ
01.07.2013
Հարգելի Նունե, բարև Ձեզ, նկարագրությունը լիարժեք չէ, չեք նշում քանի՞ տարեկան եք հիմա, ի՞նչ վաղեմություն ունեն ցավերը, ի՞նչ բնույթի են, ուրիշ ի՞նչ փոփոխություններ կան կրծքագեղձում, կապ կա՞ արդյոք դաշտանի հետ և այլն, ուստի հնարավոր չէ կողմնորոշվել։ Բոլոր դեպքերում բժշկի խորհրդատվությունը և հետազոտվելը պարտադիր է։
Նունե
30.06.2013
Մեդ-Պրակտիկ
05.05.2013
Հարգելի Հասմիկ, բարև Ձեզ, շնորհակալություն:)
Hasmik
04.05.2013
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն